Զախարովա․ Ուկրաինան հակառուսաստանյան սադրանք է հորինել

182

Կիևը հերթական սադրանքն է հորինել՝ արտասահմանյան արտադրության թունավոր նյութերի օգտագործմամբ, որպեսզի Ռուսաստանին մեղադրի, իբր, քիմիական զենք օգտագործելու մեջ։

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բուչայի գծով ոչինչ չկա՝ ո՛չ անուններ, ո՛չ ծննդյան թվեր, ո՛չ անձնագրային տվյալներ -դրանք ուղղակի չկան։ Դրանք չկան, որովհետև այդ ամենը սադրանք էր»,- նշել է նա։

«Նման մի բան էլ Կիևի ռեժիմը այս անգամ է մտածել։ Չի բացառվում հերթական հակառուսաստանյան սադրանքի կազմակերպումը՝ արտասահմանյան արտադրության թունավոր նյութերի օգտագործմամբ, որպեսզի հետո Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում և միջազգային լրատվամիջոցներում  նոր արշավ սկսեն՝ մեր երկիրը մեղադրելով, իբր, քիմիական զենքի կանխամտածված կիրառման համար»,- նշել է դիվանագետը։

Զախարովան շեշտել է, որ ըստ տեղեկությունների՝ նման սադրանքի կազմակերպմանն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Նախորդ հոդվածըCovid-ի պատվաստանյութ արտադրող ձեռնարկության ղեկավարը կալանավորվել է
Հաջորդ հոդվածըԿատալոնիայի առաջնորդը հուսով է, որ 2024 թ․ հանրաքվեի հարցով կբանակցի Իսպանիայի իշխանությունների հետ