Կատարը դարձավ ԱԱ պատմության երկրորդ ընդունող երկիրը, որ դուրս մնաց մրցաշարից

297

Կատարի հավաքականը կորցրեց ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։ Սա հայտնի դարձավ, երբ Նիդերլանդներն ու Էկվադորը ոչ-ոքի՝ 1-1 ավարտեցին հանդիպումը։

Կատարը պարտվել է մրցաշարի խմբային փուլի առաջին երկու տուրերում․ Էկվադորին՝ 0-2 և Սենեգալին՝ 1-3։ Կատարն իր ակտիվում միավոր չունի և եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։

Այս հավաքականն այլևս չի կարող 3-րդ տեղից բարձրանալ, քանի որ Էկվադորն ու Նիդերլանդները 4-ական միավոր ունեն, իսկ խմբային փուլի ավարտին մեկ տուր է մնացել։ 3-րդ տուրում Կատարը կհանդիպի Նիդերլանդներին։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըGoal.com-ը թարմացրել է աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակը