‘Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Մադրիդում’

834

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մադրիդի մրցաշարում։ Հայ մարզիկը մրցել է իսպանացի Խաումե Մունարի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 6:4, 6:7 (5:7), 6:3։ Պայքարը տեւել է 3 ժամ 3 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի մոլդովացի Ռադու Ալբոտի եւ իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի դիմակայության հաղթողը։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,2 միլիոն եվրո է։ Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 12-ին։ Ֆավորիտներ Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարը կսկսեն մայիսի 7-ին։

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Լիվերպուլ»-ն անհավանական հաղթանակ է տոնում «Բարսելոնա»-ի դեմ խաղում ու դուրս գալիս եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Վալենսիա» — «Արսենալ» խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարներ’