‘Կարեն Կարապետյանը 1 անգամ է դեմ քվեարկել, այն էլ՝ Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծին ‘

977

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը 5-րդ գումարման ԱԺ-ում 65 անգամ քվեարկել է կողմ: Այդ մասին տեղեկացնում է parliamentmonitoring.am կայքը: Կարապետյանը ձեռնպահ երբեք չի քվեարկել, 15 անգամ՝ չի քվեարկել, նիստերից բացակայել է 24 անգամ: Կարապետյանը երբեք ելույթ չի ունեցել, երբեք հարցեր չի հնչեցրել: Կարեն Կարապետյանը ընդամենը մեկ անգամ է դեմ քվեարկել, այն էլ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ երկրորդ ընթերցման ժամանակ: Առաջին ընթերցման ժամանակ Կարապետյանն ուղղակի չէր քվեարկել: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհ է «վեցյակի» և Իրանի բանակցությունների արդյունքից’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքի մասնակիցները՝ հանրահավաքի մասին (Տեսանյութ)’