Կարին Կնայսլ․ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը հիմա իմաստ չունի

235

Ավստրիայի ԱԳՆ նախկին նախարար Կարին Կնայսլը ТАСС-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ներկայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը իմաստ չի ունենա, հարկավոր է երկար գործընթաց՝ վստահությունը վերականգնելու համար։

«Չեմ կարծում, թե հիմա օգտակար է մեծ գագաթնաժողով անցկացնել, գիտե՞ք՝ «վերևից-վերևից» մակարդակով, որովհետև վստահությունը հաստատվում է միայն «ներքևից»։ ․․․ Եվ այստեղ վստահությունը վերականգնելու երկար գործընթաց է անհրաժեշտ»,- ասել է դիվանագետը։

Կնայսլը նշել է, որ երկխոսության ցանկացած հնարավորություն լավ է, որովհետև երբեք չի կարելի փակել խողովակները։ «Բայց ուկրաինացիները դա արել են՝ օրենք ընդունելով այն մասին, որ նրանք չեն խոսի ռուսաստանյան իշխանությունների հետ, դա օրենքով հաստատվել է։ Մինչդեռ հանդիպել՝ բանակցությունների սեղանի մոտ չունենալով հակամարտության բոլոր կողմերին, մեծ իմաստ չունի, դա կասկածից վեր է»,- ասել է Կնայսլը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրակել են կոմբայնի ուղղությամբ. քաղաքացուն հաջողվել է փրկվել
Հաջորդ հոդվածըՄի երեկոյով պաշտոնը զիջել է ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահին