Մի երեկոյով պաշտոնը զիջել է ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահին

235

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը կատակով մեկ երեկոյով պաշտոնը զիջել է ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Մաքքենզի Առնոլդին։

Ինչպես պարզաբանել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը X ( նախկին Twitter) սոցցանցի իր էջում, կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում, որտեղ հանդիպելու են Ավստրալիայի և Անգլիայի հավաքականները, նա ավելի լավ կարող է պաշտպանել երկիրը։

Կիսաեզրափակչի խաղից առաջ (տեղի է ունենում  չորեքշաբթի, օգոստոսի 16-ին, ցերեկը) հրապարակված կատակ-տեսաերիզում Մարլզը հայտարարել է, թե «լսել է Ավստրալիայի՝ իրեն հասցեագրված ուղերձը»։

«Երեկոյան մեր երկիրը մեր վաղեմի հակառակորդի լուրջ սպառնալիքի առաջ կհայտնվի, և ես հասկանում եմ, որ այդ պահին չեմ կարող պաշտպանել նրան։ Ուստի ես կկատարեմ իմ սրբազան պարտքը և կլքեմ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ զիջելով Մաքքենզի Առնոլդին»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հինգշաբթի առավոտյան ազգային հավաքականի դարպասապահն իրեն «կվերադարձնի բանալիները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարին Կնայսլ․ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը հիմա իմաստ չունի
Հաջորդ հոդվածըԻրանում դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչն ԻՊ ճամբարից էր