‘ԿԲ-ն 2 մլն դոլարը վաճառել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով’

882

ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 22-ին, իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 19-ին հայտարարված 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդին ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չէր ներկայացվել:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ բանկերի փոխանակման կետերում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 452.37 դրամ:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Այն, ինչ ասել է Գորիկ Հակոբյանը, սովորաբար ՀՀԿ ֆրակցիայի անդամներն են ասում ‘
Հաջորդ հոդվածը‘Թոմաս դե Վաալ. Ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլի մասին դեռ վաղ է խոսել’