‘Կդադարեցվի որոշ փողոցների երթևեկությունը’

1390

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունենալիք համերգի կապակցությամբ կդադարեցվի որոշ փողոցների երթևեկությունը: Մասնավորապես, ժամը 20-ին, կայանալու է քաղաքապետարանի «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով  համերգը, ինչի կապակցությամբ ժամը 18.30-ից  կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում.

Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև  Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Milliyet. Հավանական է, որ 1 բարել նավթի արժեքն առաջիկայում նվազի մինչև 10 դոլար’