Կերկարացվեն էլեկտրաէներգիայի վճարման արտոնությունները

398

ՌԴ էներգետիկայի նախարարությունը մտադիր է հետաձգել էլեկտրաէներգիայի արտոնյալ տարիֆների չեղարկումը Հյուսիսային Կովկասում, Տուվայում, Բուրիաթիայում և Կարելիայում՝ մինչև 2025 թ․ հունվարի 1-ը, հաղորդել է «Коммерсант»-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ինը շրջաններում, որտեղ արտոնյալ տարիֆներ են գործում, սպառողները էլեկտրաէներգիա են գնում ըստ կարգավորվող պայմանագրերի, ոչ թե ընդհանուր շուկայական գներով։ Օրենքով՝ 2023 թվականից Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերկեսիայում, Հյուսիսային Օսեթիայում, Տուվայում և Բուրիաթիայում` ըստ կարգավորվող պայմանագրերի, գնումների ծավալը կրճատվելու է տարեկան 10 տոկոսով, իսկ Կարելիայում այդ ժամանակ արտոնյալ ռեժիմը պետք է ավարտվի ամբողջությամբ, նշում է պարբերականը։

Արտոնյալ տարիֆները սահմանվել են չվճարումների խնդիրը լուծելու նպատակով, սակայն էլեկտրաէներգիայի գների նվազեցումն այդպես էլ չի լուծել այդ խնդիրը․ կովկասյան հանրապետություններն այս ընթացքում ամենավատն են վճարել էլեկտրաէներգիայի համար։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Հյուսիսային Կովկասի պարտքը կազմում է 66,1 մլրդ ռուբլի կամ ամբողջ երկրում եղած պարտքի ծավալի 88,4 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասք․ SpaceX-ը ետ է կանչել դիմումը Պենտագոնին
Հաջորդ հոդվածըԳրոսին հուսով է, որ հնարավորինս շուտ կրկին կայցելի ՌԴ