Գրոսին հուսով է, որ հնարավորինս շուտ կրկին կայցելի ՌԴ

397

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկուշաբթի հայտարարել է, թե հույս ունի հնարավորինս շուտ կրկին այցելել Ռուսաստան և հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ։

Գրոսին հոկտեմբերի 11-ին եղել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ հանդիպել է Պուտինի հետ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ շփումները չափազանց կարևոր են միջուկային էներգետիկայի օբյեկտների, այդ թվում՝ ԶԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու տեսակետից։

Գրոսին նաև երկու անգամ այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըԿերկարացվեն էլեկտրաէներգիայի վճարման արտոնությունները
Հաջորդ հոդվածըԲուքերյան մրցանակակիրը Շրի Լանկայից է