‘ԿԸՀ-ն՝ Անդրիաս Ղուկասայանի ‘

323

Այսօր ժամը 17.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ կկայանա: Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում են նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` ԿԸՀ-ին ուղղված դիմումը և միջազգային դիտորդներ հրավիրելու հարցերը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 4-ին դիմել էր ԿԸՀ` «նախընտրական քարոզչության մեջ իր պատկերի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումն արգելելու վերաբերյալ» պահանջով:

Անդրիաս Ղուկասյանը նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակում էր հայտնվել:

Նախորդ հոդվածը‘Լիտվայում վթարի են ենթարկվել ռուսաստանցի ռոք երաժիշտներ’
Հաջորդ հոդվածը‘Բյուջեի հաշվին Հայաստան է ներկրվել 170 հազ. դոլար արժեքով երկու հատ զուգարան’