‘ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ավագանու անդամի ՕԵԿ-ական թեկնածուի գրանցումը’

1337

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը, հայտնում է ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: 

Նիստի ընթացքում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում գրանցված 6 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Նախորդ հոդվածը‘Ելենա Նալբանդյան. Երեւանցուց վարկով վստահություն ենք վերցնելու՝ քաղաքը բարեփոխելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ամենալուսատու ցուցակի մասին’