‘Ամենալուսատու ցուցակի մասին’

1154

Սեր Յոժը Ֆեյսբուքուըմ գրել է.

«Ճիշտ է՝ ես երևանցի չեմ, ոչ էլ Երևանի գրանցում ունեմ ու էս աշխարհում ամենից շատ սիրում եմ իմ ծննդավայրը, բայց Երևանը ինձ շատ հարազատ է, քանի որ ոչ միայն մեր մայրաքաղաքն է, այլ ես Երևանում եմ անցկացրել իմ ուսանողական տարիները ու միասին երկար, ու ձիգ հինգ տարի ապրած օրեր ունենք:Տարբեր տներում եմ ապրել էդ տարիներին ու թեպետ վարձով էին,բայց ամեն անգամ նոր տուն գնալիս, դժվար էի հրաժեշտ տալիս նախորդին, քանի որ արդեն քեզ հարազատ էին ու դա էական չէր՝ քո տունն էր թե չէ, պայմանները ավելի վատն էին, քան նորը, կամ որքան ժամանակ ես ապրել:

Շատ անգամ եղել է, որ շփոթված գնացել եմ նախկին ապրած տներս կամ ճանապարհից հետ դարձել: Ասածս այն է, որ նույնիսկ ուրիշի տունը կարող է քեզ հարազատ դառնալ ու բնական է, որ Երևան քաղաքը իմն է շատ ավելի, քան այն սիրելի բնակավայրերը Հայաստանի, որտեղ չեմ ապրել, բայց սիրում եմ ամեն կտոր հողը: Հիմա բնական է, որ շատ եմ մտածում իր ճակատագրի մասին: Ճիշտ է՝ հիմա ոչնչով չեմ կարողանում օգնեմ, բայց ես մի ձայն ունեմ, որը հնարավորություն չունի մտնել ընտրատարածք, քվեախցիկ,բայց միշտ լսվում է ու ինձ համար շատ թանկ է:

Ես այդ ձայնը ուղարկում եմ ՀԱԿ-ի օգտին, ոչ թե նրա համար, որ ունեմ ընկերներ, հարազատներ ու շատ եմ գնահատում այս հինգ տարվա արածը ու այն ինչը որ հիմա են անում ,այլ նրա համար,որ իրենց ցուցակը ամենալուսատուն է: Մի պահ պատկերացնում եմ, որ մարդ, որը, ասենք, ոչ մի կուսակցության մասին ոչինչ չիմանար ու ոչ մեկին չճանաչեր, ոնց կքվեարկեր ու բնական է, որ առաջինը որը նա կաներ դա այդ ցուցակի մարդկանց դեմքներին նայելը կլիներ: Հիմա, որ ես նայում եմ ցուցակում ընդգրկված անհատների նկարներին, հենց ՀԱԿ-ի ցուցակի երիտասարդներից եմ լույս ստանում, ես ընտրում եմ ամենալուսավոր ցուցակը: Հարգանքներով` Ապրող Կարոտ»:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ավագանու անդամի ՕԵԿ-ական թեկնածուի գրանցումը’
Հաջորդ հոդվածը‘Պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը. հայտարարություն’