‘ԿԸՀ-ն իրականացրել է 2014թ. ՏԻՄ ընտրություններին հանձնաժողովներում պաշտոնների բաշխումը’

803

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից, ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները, մասնավորապես, բախվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաuտատելու մաuին» որոշումը:

Նախորդ հոդվածը‘Անթիլիասում տեղի է ունեցել Սրբադասման հանձնաժողովի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյանը միջնորդում է ՍԴ-ին`կասեցնել կուտակայինի օրենքի այլ հոդվածներ եւս’