‘ԿԸՀ-ն մերժել է նախագահի թեկնածու գրանցել Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավարին’

817

Վրաստանի ԿԸՀ-ն  մերժել է նախկին արտգործնախարար, Ֆրանսիայի և Վրաստանի քաղաքացի Սալոմե Զուրաբիշվիլիին գրանցել որպես նախագահի թեկնածու: Այս որոշումը ԿԸՀ-ն ընդունել է երեքշաբթի և հիմնավորել է Վրաստանի սահմանադրության 29-րդ հոդվածի 11-րդ կետով, որի համաձայն՝ նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի պաշտոնները չեն կարող զբաղեցնել Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր երկրորդ քաղաքացիությունն ունեն: Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը և լրագրողներին տեղեկացրել է, որ վաղն ևեթ կդիմի դատարան: Դատարանում նրա իրավունքները կպաշտպանի հեղինակավոր՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Ըստ երիտասարդ իրավաբանների՝ ԿԸՀ-ի որոշումն իրավաչափ չէ, քանի որ սահմանադրությունը երկկքաղաքացիություն ունեցող անձանց արգելում է պաշտոն զբաղեցնել, այլ ոչ թե՝ մասնակցել նախագահական ընտրություններին: «Ընտրվելուց հետո Զուրաբիշվիլին կարող է հրաժարվել երկրորդ քաղաքացիությունից և օրինականորեն զբաղեցնել այդ պաշտոնը»,- ընդգծել են նրանք, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են Դմիտրի Հարությունյանին բերում դատարան. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆախարարը հանդիպել է Լե-Պեն-Միրաբոյի հայկական միության պատվիրակությանը’