ԿԺԴՀ առաջնորդ․ Անհրաժեշտ է պատրաստ լինել միջուկային զենքի կիրառմանը

175

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի միջուկային զենք կիրառելու՝ պատերազմը կանխելու համար։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ժողովրդական հանրապետության ղեկավարի խոսքով՝ պետության միջուկային ստատուսն ինքնին չի կանխի պատերազմը, դրա համար անհրաժեշտ է, որ միջուկային ուժերը կատարելապես պատրաստ լինեն հակառակորդին հարված հասցնելու, և որ նրանց պատրաստությունը միշտ «վախ ներշնչի հակառակորդին»։

Կիմ Չեն Ինը հավելել է, որ ներկա իրավիճակը, երբ ԿԺԴՀ-ի հանդեպ «թշնամու ագրեսիան» ավելի ու ավելի պարզորոշ է դրսևորվում, պահանջում է ամրացնել երկրի միջուկային զսպման սեփական միջոցները։

Միջուկային ուժերը կզսպեն և կվերահսկեն «հակառակորդի անխոհեմ գործողություններն ու սադրանքները» պատերազմին պատրաստ լինելու շնորհիվ, նրանք իրենց խնդիրը կկատարեն «ուզածդ անցանկալի իրավիճակում», ամփոփել է հեռագրական գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Եզրափակիչում՝ Ալկարաս — Մեդվեդեւ
Հաջորդ հոդվածըՍլուցկի․ Լեհաստանի ներգրավումը հակամարտությանը կնշանակի համաշխարհային պատերազմի մեկնարկ