Սլուցկի․ Լեհաստանի ներգրավումը հակամարտությանը կնշանակի համաշխարհային պատերազմի մեկնարկ

218

Ուկրաինայի հակամարտությանը Լեհաստանի մասնակցությունը կնշանակի ՆԱՏՕ-ի կողմից երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծում։

Այսպիսի կարծիք է հայտնել պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՌԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանի հայտարարությունը։

«Լեհաստանի ուղիղ մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը, կարևոր չէ՝ Կիևի պարտության կամ նրա կապիտուլյացիայի դեպքում, կնշանակի ՆԱՏՕ-ի կողմից երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծում։ Ճշմարտություն, ինչը չեն կարող չհասկանալ դաշինքի անդամ-երկրների մայրաքաղաքներում»,- գրել է քաղաքական գործիչը։

Սլուցկին նաև նշել է, որ դեպքերի զարգացման նման տարբերակը չի հրապուրում դաշինքի երկրներին, քանի որ Լեհաստանի դեսպանատունը հերքել է այդ հայտարարությունները։

Ավելի վաղ Փարիզում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոսցիշևսկին հայտարարել էր, որ Վարշավան Մոսկվայի դեմ պատերազմի մեջ կմտնի, երե ուկրաինական բանակը չկարողանա պահել երկրի անկախությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ առաջնորդ․ Անհրաժեշտ է պատրաստ լինել միջուկային զենքի կիրառմանը
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ՄՔԴ-ի որոշումը հրեշավոր հետևանքներ կունենա միջազգային իրավունքի համար