‘ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների ձախողման համար Թրամփը մեղադրում է դեմոկրատներին’

1227

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների ձախողումը բացատրում է ԱՄՆ կոնգրեսում իր նախկին փաստաբան Մայքլ Քոենի մասնակցությամբ բաց լսումներ անցկացնելով:

«Դեմոկրատները, որոնք բաց լսումների ընթացքում հարցաքննում են դատապարտված ստախոսին և սրիկային՝ այն ժամանակ, երբ տեղի է ունենում շատ կարևոր միջուկային գագաթնաժողով Հյուսիսային Կորեայի հետ, դա, երևի, նոր ցածրագույն կետ է ամերիկյան քաղաքականության մեջ»,- մարտի 4-ին իր Twitter-ում գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ նախկինում երբեք նման բան չի եղել, և որ այդ լսումները կարող էին, մասնավորապես, իրեն ստիպել հեռանալու ԿԺԴՀ առաջնորդի հետ բանակցություններից: «Խայտառակությո՛ւն է»,- ամփոփել է ամերիկյան առաջնորդը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի պատգամավորները պահանջում են պարզել ՌԴ դեսպանի կապը ՊԱԿ-ի և ՀԳՎ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 4-ը հռչակել Ապուշության օր’