‘Մարտի 4-ը հռչակել Ապուշության օր’

4214

Ծաղրելով Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը` ապրիլի 23-ը, Քաղաքացու օր հայտարարելու նախաձեռնությունը` Արմեն Աշոտյանն առաջարկել է, այդ տրամաբանությամբ առաջնորդվելով` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն էլ (փետրվարի 3-ը) հայտարարել Արցախի փրկության օր (Aravot.am 04.03.2019):

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նույն Աշոտյանը Տեր-Պետրոսյանին գնահատել է, որպես «քաղաքական իմաստնության և առաջնորդության բացառիկ դրսևորումներով» օժտված մարդու:

Ուստի, առաջնորդվելով հենց Աշոտյանի տրամաբանությամբ, մեկն էլ, իր հերթին, կարող է առաջարկել մարտի 4-ը հռչակել Ապուշության օր:

Գոնե դրանով այդ «կարկառուն պետական այրը» կմտնի պատմության մեջ` չհաշված Բաղրամյան պողոտայում նրան հղված հանրահայտ ողջույնը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների ձախողման համար Թրամփը մեղադրում է դեմոկրատներին’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի մոտ ցուգցվանգ է, ցանկացած քայլ իր դեմ է աշխատում. 1in.am’