ԿԺԴՀ-ն առնվազն 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ

314

ԿԺԴՀ-ի առափնյա հրետանին ավելի քան 200 արկ է արձակել Դեղին ծովի Յոնպհյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ։

Այդ մասին հաղորդել է Yunhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեին։

Նշվել է, որ հրետակոծությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով  ժամը 09։00-ից մինչև 11։00։ Ըստ տեղեկատվության՝ հարավկորեացի քաղաքացիների և զինծառայողների շրջանում վիրավորներ չկան։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից հյուսիս, որը Սեուլում համարում են, ըստ էության, ծովային սահման։

Yonhap-ը, հղում անելով հարավկորեացի զինվորականներին, նաև նշել է, որ նրանք պատասխան միջոցներ են ձեռնարկում։

«Նախազգուշացնում ենք, որ Հյուսիսային Կորեայի վրա է ընկնում ճգնաժամային իրավիճակի ողջ պատասխանատվությունը, պահանջում ենք անհապաղ կանգ առնել»,- հայտարարել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա ասել է, որ հարավկորեացի զինվորականները ԿԺԴՀ-ի գործողություններին հետևում են ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։

Նախորդ հոդվածըԻՊ-ն ստանձնել է Իրանում մահաբեր ահաբեկչական գործողության պատասխանատվությունը
Հաջորդ հոդվածըԳրոզնի է այցելել ԱՄՆ ծովային հետևակի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը