Գրոզնի է այցելել ԱՄՆ ծովային հետևակի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը

366

ՄԱԿ-ի՝ իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի վերացմանը հետևող  նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը, որը նախկինում ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում, այցելել է Գրոզնի, պատվիրակության համար էքսկուրսիա են կազմակերպել Հատուկ նշանակության ռուսաստանյան համալսարանում։

Այդ մասին Telegram-ում հաղորդել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Գրոզնի է ժամանել ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ամերիկյան ռազմական փորձագետ, ԱՄՆ ԶՈՒ նախկին ծովային հետևակային և հետախույզ Սքոթ Ռիթերի գլխավորությամբ»,- գրել է Կադիրովը։

Նա հավելել է, որ հյուրերն այցելել են նաև Goodsky աէրոդինամիկական համալիր, որտեղ  հրահանգիչների օգնությամբ փորձարկել են Եվրոպայում խոշորագույն աէրոխողովակը։

Պատվիրակության այցի ավարտական կետը եղել է Եվրոպայում խոշորագույն «Մուսուլմանների հպարտություն» մզկիթը Շալի քաղաքում։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն առնվազն 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԼեոնիդ Սլուցկին գրանցվել է ՌԴ նախագահի թեկնածու