‘ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել’

1303

Հյուսիսային Կորեան երկրի արևելյան ափի Վոնսան նավահանգստի շրջանից փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ում հրթիռների արձակման երկրորդ դեպքն է։

Հրթիռներն արձակվել են չորեքշաբթի, առավոտյան ժամը հինգի կողմերը, թռել են 250 կմ՝ հասնելով 30 կմ բարձրության, ապա ընկել են Ճապոնական ծովը, հաղորդել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռները երկրի անվտանգությանը որևէ սպառնալիք չեն ներկայացրել։

Անցյալ շաբաթ ԿԺԴՀ-ն արձակել էր փոքր հեռահարության երկու հրթիռ, որոնցից մեկը թռել էր առնվազն 690 կմ, մյուսը՝ 430։ Դա հրթիռների առաջին արձակումն էր ապառազմականացված գոտում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, որտեղ նրանք պայմանավորվել էին շարունակել բանակցությունները ապամիջուկայնացման վերաբերյալ։ Դրանից քիչ անց Հյուսիսային Կորեան վրդովմունք էր հայտնել համատեղ ամենամյա զորավարժություններ անցկացնելու՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ծրագրերի առիթով։

Փորձագետների կարծիքով՝ առաջիկայում պետք է սպասել նոր արձակումների։

Փոխանցում է BBC-ն։

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոյին արգելել են լքել Բրազիլիայի սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Չեչեն պատանին 46 րոպե շարունակ եթերում ներողություն է խնդրել’