‘ԿԺԴՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռների փորձարկումը’

1685

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր տիպի շարժիչների ցամաքային փորձարկումներ է անցկացրել: Ինչպես հաղորդել է ԿԺԴՀ-ի տեղեկատվական գործակալությունը, փորձարկումն անձամբ ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Նա հայտարարել է, որ այդ հաջող փորձարկման արդյունքում երկրի համար «ապահովվել է ամերիկյան իմպերիալիստների և այլ թշնամական ուժերի վրա միջուկային գրոհ կատարելու ևս մի տեսակ»:

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մինչև ապրիլի վերջը համատեղ զորավարժություններ են անցկացնում հյուսիսկորեական սահմանի անմիջական հարևանությամբ: Սեուլը և Վաշինգտոնը հայտարարել են, որ այդ զորավարժությունները պատասխան են ԿԺԴՀ-ի անցկացրած միջուկային փորձարկումներին և հրթիռների արձակմանը, մինչդեռ Փհենյանի կարծիքով՝ դրանք ռազմական ներխուժման նախապատրաստություններ են: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը խախտել է հրադադարը, ՊԲ-ն չի պատասխանել’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիները Թրամփին զրկում են Փառքի ծառուղու աստղից’