‘Կիեւում ակտիվիստները գրավել են իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը ‘

895

Մոտ 200 ակտիվիստներ այսօր Կիեւում գրավել են իշխող՝ Ռեգիոնների կուսակցության գրասենյակը: Ըստ նախնական տվյալների, գրոհի ժամանակ ակտիվիստները օգտագործել են քարեր եւ պայթուցիկ խառնուրդներով շշեր: Գրասենյակի ներսում հրդեհ է բռնկվել: Ակտիվիստներին հաջողվել է պատանդ վերցնել գրասենյակի մեկ աշխատակիցի (ով հետո փախուստի է դիմել) եւ հինգ ոստիկանների: Լիպեյսկայա փողոցի վրա գտնվող գրասենյակից այժմ ակտիվիստները դուրս են հանում իրերը եւ փաստաթղթերը: Դուրս հանված փաստաթղթերի մի մասը ակտիվիստները այրել են, մյուս մասն էլ խոստացել են ավելի ուշ հրապարակայնացնել:

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը գնդացրային կրակի տակ է պահել Վազաշեն-Պառավաքար ճանապարհը — Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Pussy Riot-ի անդամները բերման են ենթարկվել Սոչիում’