‘Pussy Riot-ի անդամները բերման են ենթարկվել Սոչիում’

789

Սոչիում բերման են ենթարկվել Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան, այդ մասին Տոլոկոննիկովայի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել լրագրող Եվգենի Ֆելդմանը, ով նշել է, որ աղջիկներին գողության մեջ են կասկածում: «Իբր հյուրանոցում ինչ-որ բան են գողացել», — նշում է լրագրողը: Տոլոկոննիկովայի ամուսինը Lenta.ru-ին տեղեկացրել է, որ ակտիվիստուհիներին նախ բերման են ենթարկել սահմանապահ ծառայութնունները, այնուհետեւ նրանց են միացել ոստիկանները:

Ըստ Ֆելդմանի, աղջիկների հետ միասին բերման են ենթարկել եւս հինգ հոգու` խոստանալով հարցաքննությունից հետո բաց թողնել: Տոլոկոննիկովան իր հերթին տեղեկացրել է, որ իրեն եւ Ալյոխինային բերման են ենթարկել նաեւ փետրվարի 16-ին եւ 17-ին:  

Նախորդ հոդվածը‘Կիեւում ակտիվիստները գրավել են իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ‘