‘Կիեւում անհայտ անձինք փորձում են գողանալ Արդարադատության նախարարության արխիվները’

862

Կիեւում անհայտ անձինք զինված ներխուժել են  Արդարատատության նախարարության շենք եւ փորձել դուրս բերել արխիվները, հայտնում է LB.ua-ն՝ նշելով, որ հարձակումը իրականացվել է դիմակներով:

«Սա ինչ-որ սադրանք է. մենք այժմ փորձում ենք հասկանալ կատարվածը»,- հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնի հավանական թեկնածու Պավել Պետենկոն: Նրա խոսքերով՝ դեպքի վայր են ժամանել Մայդանի ինքնապաշտպանության մարտիկները:

Ինչպես տեղեկացնում է «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Վիտալի Յարեման, նախարարության ուղղությամբ են շարժվում նաեւ միլիցիայի ջոկատները: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Արեն Մանուկյան. Մնում է միայն մի ընտրություն` կա՛մ մնալ իներտ ու լինել իշխանության հետ, կա՛մ դուրս գալ փողոց’