‘Կիեւում բջջային կապի հետ խնդիրներ են առաջացել ‘

788

Կիեւի կենտրոնում՝ ուկրաինական MTC ընկերությունը կապի հետ խնդիրներ ունի: Խնդիրն առաջացել է Արհմիությունների տանը բռնկված հրդեհի պատճառով: Հաղորդում է Korrespondent-ը: MTC Ուկրաինա ընկերությունը հայտարարել է, որ հենց այդ շենքում են տեղակայված իր բազային սարքավորումները:

Ընկերության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ իրենց մասնագետները այժմ փորձում են կապի բարելավման այլընտրանքային ուղիներ գտնել: Այլընտրանքային ուղիներ փնտրելու գաղափարը պայմանավորել են նրանով, որ քաղաքի կենտրոնական հատված մուտք գործելը ներկայում շատ բարդ է: 

Նախորդ հոդվածը‘Որոնվում են «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը և նրա տնօրենը’
Հաջորդ հոդվածը‘ Ռուսաստանը Հայաստանին ձգում է դեպի ԽՍՀՄ ժամանակներ. Մակարյան’