‘ Ռուսաստանը Հայաստանին ձգում է դեպի ԽՍՀՄ ժամանակներ. Մակարյան’

805

Մաքսային միությունն իր մոդելով ու էությամբ նման է նախկին ԽՍՀՄ-ին և Հայաստանի անդամակցումն այդ կազմակերպությանը նշանակում է` վերադարձ դեպի խորհրդային ժամանակներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով, գնահատելով իր տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև գլոբալ տնտեսությունից դուրս մղվելու վտանգը, դեռ 90-ական թվականներին Ռուսաստանը հանդես եկավ խոշոր միավորում ստեղծելու նախաձեռնյությամբ` որպես ԵՄ հակակշիռ: «ՄՄ մոդելը շատ է նման ԵՄ մոդելին, իր էությամբ, միասնական օրենքներով, առանց վիզաների ռեժիմով, ազատ տեղաշարժով, մասնական արժույթի գաղափարով և այլն: Միայն մեկ տարբերությամբ, որ ԵՄ ավելի առաջադեմ մարմին է, ազատ ու զարգացող, ի տարբերություն ռուսական բծախնդրությանն ու հետամնացությանը»,-ասել է Մակարյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Կիեւում բջջային կապի հետ խնդիրներ են առաջացել ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Ուսանողության փողերը մսխելուց բացի, պետք է ծանոթանալ փաստաթղթերին’