‘Կիեւում հոգևորականները կանխել են բախումը ցուցարարների և իրավապահների միջև’

1245

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (Մոսկովյան պատրիարքություն) չորս հոգևորականներ Գրուշևսկի փողոցում կանխել են բախումները ցուցարարների և միլիցիայի միջև: Նրանք կանգնել են հակամարտող կողմերի միջև և սկսել աղոթքներ կարդալ՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը:

Երկու կողմերն էլ դադարեցրել են ակտիվ գործողությունները:

Ցուցարարները բարձրացել են բարիկադների վրա և միլիցիայի շարասյունից 20 մետր հեռավորության վրա են: Այդ ընթացքում միլիցիան բարձրախոսներով զգուշացնում է ցուցարարներին, որ նրանց գործողությունները հակաօրինական են, և բախումները կգնահատվեն որպես ոտնձգություն իրավապահների կյանքի հանդեպ: Ի պատասխան՝ ցուցարարները վանկարկում են՝ «Україна понад усе» («Ուկրաինա՝ առաջին հերթին»), ««Կեցցե՛ Ուկրաինան», «Մա՛հ թշնամիներին», փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյան. Եթե կարծում եք, որ ունակ եմ ստոր քայլի, ուղարկեք ինձ պատմության աղբարկղ’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբեկյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն մինչեւ շաբաթվա վերջ’