‘Կիեւում տուժել է Euronews-ի թղթակիցը, առավել ակտիվ ցուցարաներին բերման են ենթարկում ‘

829

BBC-ն հաղորդում է, որ Կիեւում ցուցարարների եւ Բերկուտի միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է Euronews-ի օպերատոր Ռոման Կուպրիյանովը: РИА Новости-ի հաղորդմամբ, օպերատորի ձեռքին հարվածել են մահակով` չնկատելով նրա լրագրողական փաստաթուղթը:

Միաժամանակ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բերման են ենթարկվել անկարգությունների մի շարք «առավել ակտիվ մասնակիցներ»: ՆԳՆ-ի հաղորդմամբ, նրանց հետ քննչական գործողություններ են իրականացնում:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացիները պահանջում են նախագահի եւ կառավարության հրաժարականը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բանկովսկայա փողոցի բախումը. արցունքաբեր գազ, մահակներ. Տեսանյութ’