‘Կիմ Չեն Ինը քննարկում է միջուկային մարտագլխիկը’

1907

ԿԺԴՀ իշխանությունների կողմից վեցերորդ միջուկային փորձարկման մասին հայտարարելուց մի քանի ժամ առաջ երկրի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում Կիմ Չեն Ինը միջուկային մարտագլխիկի տեսչություն է իրականացնում:

Ըստ անվտանգության հարցերով փորձագետ Մելիսա Հանեմի՝ դատելով այդ լուսանկարներից՝ սա, ըստ երևույթին, ամենահզոր և ամենահաջողված միջուկային պայթյունն է, որ մինչ օրս իրականացրել է Հյուիսիային Կորեան: ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախնական տվյալներով՝ պայթյունը 6,3 մագնիտուդ ուժգնության է հասել, ինչն այն դնում է մինչ այժմ կատարված պայթյուններից ամենահզորների շարքը:

Ի պատասխան Փհենյանի վեցերորդ միջուկային փորձարկման՝ Հարավային Կորեան սեփական հրթիռային զորավարժություններն է անցկացրել՝ հյուսիսային հարևանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված մշակելու նպատակով: Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են իսկական մարտական լիցքեր, որոնք արձակվել են ինչպես ցամաքից, այնպես էլ օդանավերից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Վահան գյուղում’
Հաջորդ հոդվածը’30-ից ավելի համասեռականներ Չեչնիայից ապաստան են ստացել Կանադայում’