’30-ից ավելի համասեռականներ Չեչնիայից ապաստան են ստացել Կանադայում’

1896

Կանադական Rainbow Railroad ընկերությունը հաղորդել է, որ Չեչնիայից 35 համասեռականների օգնել է տեղափոխվել Կանադա, ընդ որում՝ նրանցից 31-ն արդեն ապաստան են ստացել այդ երկրում:

Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք աշխատում են, որպեսզի կարողանան ևս մի քանի մարդու տեղափոխել Կանադա:

Ինչպես հայտարարել է Rainbow Railroad կազմակերպությունը, իրենք, նախ,  Ռուսաստանի տարածքում օգնության ակնկալիքով իրենց դիմած չեչեն համասեռականներին թաքցրել են ապահով վայրերում, ապա սկսել են նրանց տեղափոխել Կանադա և տեղի իշխանությունների մոտ միջնորդել, որ նրանց ապաստան տրամադրվի:

Կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի տրածքում Կանադա տեղափոխվելուն է սպասում ևս մի քանի հոգի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը քննարկում է միջուկային մարտագլխիկը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Բյուրական գյուղին հարակից սարում’