‘Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն’

881

Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում է աջ ուժերի թեկնածուն՝ ընդդիմադիր Դեմոկրատական հավաք կուսակցության նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Էքզիթ-փոլի տվյալներով՝ նա հավաքում է ընտրողների 62 տոկոսի ձայները: Անաստասիադիսն իր նախընտրական քարոզչությունը կառուցել էր հեռացող կառավարության քաղաքականության խիստ քննադատության վրա և ներկայանում էր իբրև միակ թեկնածուն, որը կարող է ամենակարճ ժամկետներում պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ-ի հետ՝ ֆինանսական օգնության վերաբերյալ: Անաստասիադիսի հակառակորդը՝ առողջապահության նախկին նախարար Ստավրոս Մալասը,  որին սատարում է իշխող Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը, ստացել է ձայների 43 տոկոսը: Ընտրություններն անցել են ծանրագույն ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Գերազանցապես հույներով բնակեցված Կիպրոսի Հանրապետությունում գործազրկությունը հասնում է 15 տոկոսի, մինչդեռ հինգ տարի առաջ այն զրոյական մակարդակի էր, հաղորդում է  euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Սպարտակ-2»-ը հաղթեց նորվեգական թիմին. Աղվան Պապիկյանը՝ գոլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Գազալիցքավորման ժամանակ ԳԱԶԵԼ-ի բալոնը պայթել է’