‘Կիսաշրջազգեստով «Կասպարովը» ‘

1231

Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ կանացի շախմատը ունեցավ նոր առաջատար:

Ջիբլարթարի հեղինակավոր մրցաշարում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, չինուհի Խոու Իֆանը Միջազգային շախմատի ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի առաջին տեղից դուրս մղեց հունգարուհի Յուդիտ Պոլգարին, որին հավասարը չկար 1989 թվականից ի վեր: Պաշտոնապես 20-ամյա գրոսմայստերը  աշխարհի լավագույն շախմատիստուհիների ցուցակը կգլխավորի փետրվարի վերջին, երբ ՖԻԴԵ-ն կհրապարակի նոր լրացված տարբերակը:

Պրոֆեսիոնալ շախմատը միշտ էլ  համարվել է  համաշխարհային ֆեմինիզմի գլխավոր թիրախը: Կանանց երբեք չի արգելվել տղամարդու հետ նստել շախմատային սեղանի շուրջ, բայց այստեղ լուրջ մրցակցության մասին խոսք անգամ չի եղել: Մարզիչներից մեկը գրել է, որ մինչև 14 տարեկան տղաներն ու աղջիկները իրար նման են խաղում, սակայն հասակ առնելու հետ մեկտեղ տղաները  թափ են հավաքում, և նրանց միջև տարբերությունն անչափելի է դառնում: Տղամարդիկ միշտ էլ ավելի  լավ են շախմատ խաղացել, քան՝ կանայք:

Հունգարուհի Յուդիտ Պոլգարը երկու տասնամյակ շարունակ պայքարում էր կարծրատիպերի դեմ: Թե Յուդիտը, թե նրա՝ փոքր ինչ ավելի քիչ հաջողակ քույր Ժուժին հաղթել են նաև տղամարդկանց: Շախմատի պատմության մեջ այս հունգարուհին առաջին շախմատիստն էր, որ պայքարում էր տղամարդկանց շախմատի էլիտայի հետ: Նրա ակտիվում են մի քանի շախմատի չեմպիոնների հանդեպ տարած հաղթանակները, որոնք նա ձեռք է բերել թե՛ դասատկան, թե՛ արագ շախմատում: 1993 թվականին հունգարուհի գրոսմայստերը արագ շախմատում հաղթել է Անատոլի Կարպովին, իսկ 2002-ին՝ շախմատային մեկ այլ արքայի՝ Գարի Կասպարովին:

Անցած տարի կանացի շախմատի լեգենդը  պաշտոնապես ավարտեց իր շախմատային կարիերան,բայց մնաց ՖԻԴԵ վարկանիշային աղյուսակի գաթաթին:Եվ ահա, ընդամենը կես տարի անց, նրա թագը վերցրեց Չինաստանի 20-ամյա շախմատային տաղանդը՝ Խոու Իֆանը, ով ունի բոլոր հնարավորությունները հունգարուհուց առաջ անցնելու:

Աշխարհի ապագա չեմպիոնուհին ծնվել է  1994 թվականի փետրվարի  27-ին, Նանկինեի քաղաքում: Նրա հոր խոսքով՝  աղջիկը շախմատի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է դեռ երեք տարեկանից. երբ այցելել են իրեն քաղաքի գրքերի խանութ,  Խոուն մշտապես իր հայացքն  ուղղում էր դեպի ցուցափեղկում գտնվող մեծ շախմատային տախտակը: Լեգենդն ասում է, որ դրանից մի քանի ամիս հետո, երբ շախմատ են գնում, աղջիկն արդեն կարողանում է հաղթել ոչ միայն տատիկին, այլև Հայրիկին:

Երբ Իֆանը դառնում է 5 տարեկան, նրա համար ուսուցիչ են ընտրում: Վերջինս անմիջապես ծնողներին ասում է երեխայի մեծ տաղանդի մասին: 10 տարեկանում արդեն փոքրիկ շախմատիստուհին գալիս է Պեկին և սկսում է պարապել Շախմատի ազգային ակադեմիայում: 2003 թվականին նա դառնում է  մինչև տասը տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ մեկ տարի անց կիսում է 1-3-րդ տեղերը այս անգամ տղաների մրցաշարում: 2006-թվականի նա արդեն Չինաստանի կանանց շախմատի հավաքականի կազմում էր և լրացրել էր գրոսմայստերի նորման: 12 տարեկանում և երեք ամսվա ընթացքում ոչ ոքի չի հաջողվել նման արդյունքի հասնել:

Մեկ տարի անց Իֆանը դարձավ Չիանատանի վերջին 100 տարվա  ամենաերիտասարդ չեմպիոնը  կանանց շախմատում, իսկ 2008 երկու անգամ լրացրեց գրոսմայստերի տղամարդկանց նորման:

2008 թվականի օգոստոսին Նալչիկում անցկացվող շախմատի կանանց աշխարհի առաջնության ժամանակ 14-ամյա չինուհին, որը գրեթե բոլոր տարիքային խմբերում դարձել էր ռեկորդակիր, ֆավորիտ էր:  Նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն այստեղ նրան հաղթեց աշխարհի 21–ամյա չեմպիուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: Իֆանը ստիպված էր իր նպատակների իրականացմանն սպասել մյուս առաջնությանը:

2010-թվականի դետեմբերին Թուրքիայում պատանի չինուհին, ով արդեն բազմաթիվ տիտղոսներ ուներ, հասավ իր նպատակին:  16 տարեկանում նա դարձավ շախմատի աշխարհի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ չեմիոնուհին՝ կայծակնային շախմատում: Մինչև նա այդ տիտղոսը կրում էրՄայա Չիբորդանիձեն, ով նույն նվաճման էր 17 տարեկանում: 2011 թվականի  նոյեմբերին Ալբանիայի մայրքաղաքում Խոու Իֆանը վաղաժամկետ հաղթանակով  ավարտեց աշխարհի չեմիոնի համար պայքարի ընտրական հանդիպումը: Նրա մրցակիցը հնդկուհի  Խամփի Կոներուն էր, ով չկարողացավ լուրջ մրցակցություն ցույց տալ չինուհուն:

Հիմա նա Չինաստանի համալսարաններից մեկի ուսանողուհի է, ի դեպ, առանց որևէ առավելության:

Ինչ վերաբերում է համաշխարհային փառքին, ապա չեմպիոնուհին դրա վրա ոչ մի ուշադրություն չի դարձնում: Իֆանի համար գլխավորը ոչ թե տիտղոսներն ու կոչումներն են, այլ շախմատի տարածումը Չինաստանում:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուների մեծ մասը դեմ չէ Ռոնալդուի պահվածքին’
Հաջորդ հոդվածը‘Оվեչկինը ջարդել է տեսախցիկը’