‘Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնականի հրաժարականը’

1668

ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները հրապարակավ պահանջում են երեկ ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած դասադուլի ակցիայի ժամանակ իր պահվածքով եւ «զորք շարելով» աչքի ընկած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքումյանի հրաժարականը: Այդ մասին iLur.am-ին հայտնեց այդ ֆակուլտետի ուսանող Արսեն Աղաջանյանը:

Նրանց նախաձեռնությամբ՝ ԵՊՀ-ում այսօրվանից կազմակերպվում է ստորագրահավաք՝  ռեկտորի օգնականի հրաժարականի պահանջով: Կիրառական ֆակուլտետի ուսանողները նաև հանդես կգան հայտարարությամբ՝ դատապարտելով Գևորգ Մելքումյանի պահվածքը:

Նախորդ հոդվածը‘Կարիմ Բենզեմային կարող են ազատազրկել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում’