‘Կիևի մերձակա նավթաբազայում հերթական պայթյունն է տեղի ունեցել’

1093

Հերթական պայթյունն է տեղի ունեցել Կիևի մերձակա նավթաբազայում, հաղորդել է «112 Украина» հեռուստատեսությունը: «Ականատեսների խոսքով՝ պայթյունը որոտացել է առավոտյան ժամը 5:30-ին: Տեխնիկայի տասնյակ միավորներ ու փրկարարներ շարունակում են հրդեհը հանգցնել: Փրկարարների խոսքով՝ կրակը մարելու հարցում դժվարություն է առաջացնում այն, որ այրվող պահեստները շատ մոտ են միմյանց»,- ասված է հաղորդագրության մեջ:Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ներկա պահի դրությամբ նավթաբազայում լրիվ այրվել են չորս տարողություններ:

Վերջին տվյալներով՝ հրդեհի արդյունքում զոհվել է չորս մարդ, տասը վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը, հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով, ծանր է:

Համաուկրաինական էկոլոգիական լիգայի ղեկավար Տատյանա Տիմոչկոն հայտարարել է, որ նավթաբազայում բռնկված հրդեհը կարող է լուրջ վնաս հասցնել էկոլոգիային, մասնավորապես՝ դառնալով թթվային անձրևների պատճառ: Փոխանցում է rosbalt-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Փարիզում տեղի կունենա ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը’
Հաջորդ հոդվածը‘Մեջլիսի հայ պատգամավոր. Քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող’