‘Կիևում զոհերի թիվը հասել է 28-ի’

906

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թվի մասին: Տեղեկատվությունը տեղադրված է նախարարության կայքում:

Գերատեսչության տվյալներով անկարգությունների սկզբից զոհվել է 28 մարդ, 445 մարդ բուժօգնության է դիմել տարբեր բուժհաստատություններ: Հիվանդանոցներում է գտնվում 287 մարդ: Վիճակագրությունը ներկայացված է փետրվարի 20-ի ժամը 6:00-ի դրությամբ, իսկ տվյալների հավաքագրման սկիզբ է նշվում փետրվարի 18-ը, երբ Կիևում անկարգություններ են սկսվել Գերագույն Ռադայի մոտ:

Նշվում է նաև, որ հոսպիտալացվածներից 88-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Հիվանդանոցներում են գտնվում նաև 6 լրագրող, 4 անչափահաս, երկու արտասահմանցի և մեկ Ռադայի պատգամավոր:

Նախորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը Տիգրան Սարգսյանին քար է անվանել՝ անգիտակցաբար. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղում ՀՔԾ-ում’