‘Հերմինե Նաղդալյանը Տիգրան Սարգսյանին քար է անվանել՝ անգիտակցաբար. «ՉԻ»’

1702

«Չորրորդ Իշխանությունը» «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Անդրադառնալով ԲՀԿ համագումարին Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե այդ կուսակցությունը «որդեգրել է երկրում գոյություն ունեցող խնդիրների շուրջ միայն խոսողի գործելաոճ, բայց արդյո՞ք նույն բանն անվերջ կրկնելով՝ քարը տեղից կշարժվի»։

«ՉԻ» — Վարչապետ Տիգրան Սարգսյանին ինչի հետ ասես համեմատել էին, բայց երբևէ քար չէին անվանել։ Չէ, Հերմինե Նաղդալյանն, իհարկե, իրավացի է, միայն խոսելով՝ քարը տեղից չի շարժվի։ Մանավանդ՝ թթվի քարը (այն պիտի լինի հնարավորինս ծանր և ողորկ)։ Քարը տեղից շարժելու համար առնվազն մի քանի լոմ պետք, մեկ-երկու քլունգ և այլն։ Որպեսզի հնարավոր լինի գոնե գլորել։ Ինչևէ։

Հերմինե Նաղդալյանը, վստահ ենք, Տիգրան Սարգսյանին քարի հետ համեմատել է՝ հաշվի առնելով նրա քաղաքական կշիռը և ոչ թե ինտելեկտի մակարդակը։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ հիմա արդեն կարելի է փոքր-ինչ ձևափոխել հայտնի ասացվածքը և արձանագրել, որ «մի բոլշևիկ մի քար դրեց վարչապետի աթոռին, հազար խելոքներ չկարողացան շարժել»։ Չնայած՝ ի վերջո երևի կհաջողվի։ Իսկ եթե վարչապետի պաշտոնանկությունն ուղեկցվի նաև անձնական ունեցվածքի բռնագրավումով՝ կարող ենք արձանագրել, որ մենք «քարից հաց քամող» ժողովուրդ ենք:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարությունը տուգանվել է ՊԵԿ-ի կողմից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Կիևում զոհերի թիվը հասել է 28-ի’