‘Կլաուդիո Ռանյերի. Պետք է մոռանալ «Լեսթերը» եւ հանգիստ աշխատել’

1881

Անգլիական «Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ներկայացվել է ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 2016-ին «Լեսթերին» Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը հասցրած Ռանյերին հեռացվել էր թիմից անցած մրցաշրջանում:

«Պետք է մոռանալ «Լեսթերը» եւ հանգիստ աշխատել: «Լեսթերը» կմնա բացառիկ մի պատմություն: Այդ քաղաքի բնակիչներն ավելի ջերմ ինձ ճանապարհեցին, քան տիտղոսը նվաճելուց: Բայց հիմա ես ակումբում եմ, որը Ֆրանսիայի ութակի չեմպիոն է, պատմական թիմ է: Իմ համար մեծ պատիվ է լինել այստեղ»,- 65-ամյա իտալացի մասնագետի խոսքը մեջբերում ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ռանյերին երկու տարվա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիա — Չիլի խաղը կսպասարկեն իրանցի մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘Մորատան ընդհատել է մեղրամիսը և միջամտել իր տրանսֆերի շուրջ ընթացող բանակցություններին’