‘Մորատան ընդհատել է մեղրամիսը և միջամտել իր տրանսֆերի շուրջ ընթացող բանակցություններին’

1817

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան ընդհատել է մեղրամիսը և միջամտել իր տրանսֆերի շուրջ ընթացող բանակցություններին: Այս մասին հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ցանկանում է արագացնել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը:

Ակումբները դեռևս փորձում են փոխզիջումային տարբերակ գտնել: «Սերուցքայիններ»-ը իրենց խաղացողի տրանսֆերի համար պահանջում են 80 միլիոն եվրո, սակայն մանկունիանցիները պատրաստ են վճարել 70 միլիոն:

Նախորդ հոդվածը‘Կլաուդիո Ռանյերի. Պետք է մոռանալ «Լեսթերը» եւ հանգիստ աշխատել’
Հաջորդ հոդվածը‘Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,6 տարվա ազատազրկման’