Կլիշաս․ Ռուսաստանում զորահավաքն ավարտելու մասին հատուկ հրամանագիր հարկավոր չէ

292

Մասնակի մոբիլիզացիան ավարտելու համար Ռուսաստանում ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ պետք չէ։

Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը։

Նախորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի ավարտը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հատուկ հրամանագիր է պետք դրա համար, պետության ղեկավարն ասել է, որ դա կքննարկի իրավաբանների հետ։

Հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցել է երկրում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքն ավարտելու մասին։ Ըստ Շոյգուի՝ զորակոչվել է 300 հազար մարդ, մասնակի զորահավաքի շրջանակներում ոչ մի լրացուցիչ առաջադրանք չի նախատեսված։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽերսոնի փոխմարզպետ․ Սկսվել է տարհանումը ձախափնյա մունիցիպալետներից
Հաջորդ հոդվածըԱլկարասը ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը