‘Կլոպը բացառել է Կոուտինյոյի վերադարձը «Լիվերպուլ»’

1175

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի վերադարձը մերսիսայդյան ակումբ:

«Կոուտինյոն ունակ է օգնելու ցանկացած ակումբի: Դա ասում եմ 100 -ով: Նա ֆանտաստիկ խաղացող է, սակայն այդ տրանսֆերի վրա ստիպված կլինենք ահռելի գումարներ վճարել: Հիմա պատրաստ չենք դրան: Այս տարի հաստատ դա չի լինի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 2013-2018 թվականների ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Ինստագրամի միջոցով ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘AS. Նեյմարի ապագան վերջնականապես կորոշվի առաջիկա օրերին’