‘Կլոպը նոր մրցաշրջանում ակնկալում է ավելի բուռն մրցակցություն’

812

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը չի կարծում, որ առաջատար թիմերից որևէ մեկը կրկին կկարողանա համարյա 100 միավոր վաստակել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում:

Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է հսկայական՝ 198 միավոր: Իսկ «Լիվերպուլը» վերջին մրցաշրջանում թարմացրեց իր ակումբային ռեկորդը միավորների քանակով`97:

Կլոպը նոր մրցաշրջանում ակնկալում է ավելի բուռն մրցակցություն, և, հետևաբար, ավելի քիչ միավորներ չեմպիոնական կոչմանն արժանանալու համար.

-Թվում է, որ այս մրցաշրջանն այլ կլինի, քանի որ անցյալ տարի մնացած թիմերի և մեզ ու «Սիթիի» միջև մեծ հեռավորություն կար:

«Տոտենհեմը» կորցրեց կապը դեռևս մարտին, «Յունայթեդը»` շատ ավելի վաղ, բայց հետո վերադարձավ մրցավազք: «Արսենալը» վաղուց էր կորցրել կապը, ինչպես նաև «Չելսին»:

«Չելսին» փոխեց մարզչին և ամբողջովին կփոխի իր կառուցվածքը: Նրանք միշտ էլ ունեն հնարավորություններ: Այո, նրանք գտնվում են տրանսֆերային արգելքի տակ, բայց նրանք իսկապես լավ թիմ ունեն: «Յունայթեդը» շատ ակտիվ գործունեություն է ծավալել տրանսֆերային շուկայում, և նրանք ցանկանում են վերափոխվել:

Այնպիսի զգացողություն է, որ մենք բոլորս ավելի մոտ կլինենք իրար, քան նախորդ մրցաշրջանում: Եթե այդպես լինի, 97 կամ 98 միավոր վաստակելը չի ստացվի: Պետք է հաղթել բոլոր կարևոր հանդիպումներում,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

Նախորդ հոդվածը‘Լեոնարդո․ Նեյմարի վերաբերյալ բանակցություններում կա առաջընթաց’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք է գտել’