‘Լեոնարդո․ Նեյմարի վերաբերյալ բանակցություններում կա առաջընթաց’

897

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությունները։

«Բանակցություններում կա առաջընթաց։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Բոլորիս անհրաժեշտ է կողմնորոշվել նրա ապագայի հարցում»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նեյմարը չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը «Նիմի» դեմ։

27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», որի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Նախորդ հոդվածը‘Նևիլ. Լուկակուն 100 կիլոգրամ է, ու դա նորմալ չէ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը նոր մրցաշրջանում ակնկալում է ավելի բուռն մրցակցություն’