‘Կլոպ. ««Լիվերպուլը» ֆանտաստիկ ակումբ է»’

760

Չեմ մտածում այն մասին, որ կարող ենք դառնալ չեմպիոնի հավակնորդ, ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Անգլիայի Պրեմյեր լիգայում թիմի հնարավոր նվաճումների մասին:

«Մարդիկ կարող են խոսել այդ մասին, իսկ մեր խնդիրը ֆուտբոլ խաղալն է: Դեռ չենք մտածել, թե որ տեղում կարող ենք ավարտել առաջնությունը: «Լիվերպուլը» ֆանտաստիկ ակումբ է, որտեղ բոլորը սիրում են իրենց աշխատանքը, եւ ամեն ինչ գերազանց է:

Տիտղոսի հավակնելու համար անհրաժեշտ է խուսափել վնասվածքներից: Մենք ընդամենը 6-րդ տեղում ենք եւ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել: Գիտենք, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ: Մրցաշրջանի մեծ մասն առջեւում է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում էESPN-ը:

«Լիվերպուլը» 14 տուրում վաստակել է 23 միավոր եւ 6 միավոր է զիջում առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին» ու «Լեսթերին»:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’