‘Կլոպ. «Հաճույք ստացա Ջերարդի հետ անցկացրած ժամանակից»’

928

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի հետ հանդիպման մասին: 35-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Լոս-Անջելես Գելեքսիում» և MLS-ում իր թիմի ելույթների ավարտից հետո՝ այս ամսվա սկզբին վերադարձել է Լիվերպուլ:

«Հանդիպումը հաճելի էր: Նա իսկապես լավ մարդ է: Հաճույք ստացա նրա հետ անցկացրած ժամանակից: Մենք շատ բան ենք քննարկել, բայց ոչ մի առանձնահատուկ բան: Նա չի ցանկանում խաղալ կամ մարզվել հաջորդ շաբաթ: Չէ՞ որ նա արձակուրդում է: Եթե նա ցանկանա մարզվել թիմի բազայում, ապա ոչ մի խնդիր: Նա կարող է օգտվել բազայից այնպես, ինչպես մինչ այդ արել է գրեթե 500 oրերի ընթացքում: Իսկ հետո նա կվերադառնա Լոս-Անջելես ու այնտեղ կմարզվի ու կխաղա», — Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի ֆանատները նույնպես սուլել են լռության րոպեի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերերը հաղթեց Կեի Նիշիկորիին եւ գլխավորեց ATP Ամփոփիչ մրցաշարի A խումբը’