‘Կլոպ. Չեմ կասկածում, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի նաեւ հաջորդ մրցաշրջանում’

935

Չեմ կասկածում, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի նաեւ հաջորդ մրցաշրջանում, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մանչեսթերյան թիմի դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Բոլոր մարզիչներին անհրաժեշտ է հաջողություն աշխատանքում: Երբ «Մայնցից» հետո գլխավորեցի «Բորուսիան», մարդիկ ասում էին, որ ես չունեմ միջազգային փորձ: Եվ դա ճշմարտություն էր:

Անսովոր է, որ Նորվեգիայում աշխատող մարզիչն առաջարկ է ստանում «Մանչեսթեր Յունայթեդից»: Դա ակնհայտ է: Բայց Սուլշերը ցույց տվեց իր բարձր կարգը: Նա գերազանց դրսեւորեց իրեն, եւ նա հաջողակ էր ճիշտ պահին: Նա արժանի է գլխավոր մարզիչի պաշտոնին: Չեմ պատկերացնում, որ ամռանը ակումբը նրա փոխարեն ուրիշին վստահի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ նախագահ. Նեյմարն ու Մբապեն չեն վաճառվի’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» դեմ հանդիպումից առաջ «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտում սխտորի լուծույթ են լցրել’