‘ՊՍԺ նախագահ. Նեյմարն ու Մբապեն չեն վաճառվի’

910

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հերքել է լուրերը, թե փարիզյան ակումբը ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումների պատճառով ՈւԵՖԱ-ի ճնշումների հետեւանքով ստիպված է լինելու վաճառել ֆրանսիացի Կիլիան Մբապեին եւ բրազիլացի Նեյմարին:

«100 տոկոս, նույնիսկ 2000 տոկոս վստահեցնում եմ, որ այդպիսի խնդիր չկա: Մբապեն ու Նեյմարը կմնան Փարիզում: Շատ լրատվամիջոցներ հայտնում են, թե մենք ստիպված ենք լինելու վաճառել նրանց: Բայց ես հստակ հայտարարում եմ, որ նրանք չեն լքի մեզ: Մենք դեռ կարող ենք նաեւ ձեռքբերումներ կատարել՝ լինելով ֆինանսական արդար խաղի շրջանակում: Մենք վստահ ենք եւ ունենք դրա համար միջոցներ»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ նախագահը հերքել էր նաեւ լուրերը, թե Նեյմարը բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ Մբապեի տրանսֆերին ձգտում է «Բարսելոնան»:

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. «Սևիլիա» — «Բարսելոնա»՝ 2:4. կատալոնացիները կամային հաղթանակ տոնեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. Չեմ կասկածում, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի նաեւ հաջորդ մրցաշրջանում’