‘«Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը’

1076

Օգոստոսի 16-ին «Ալաշկերտը» կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:

Խաղը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը` Վիլյալմուր Թորարինսոնի գլխավորությամբ, ում կօգնեն Գիլֆի Սիգուրդսոնը և Բիրկիր Սիգուրդարսոնը: Չորրորդ պաշտոնյան Իվար Կրիստյանսոնն է:

«Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Քաղաքացին սպառնում էր պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Պաստորը, որի պատճառով ԱՄՆ-ն փլուզում է Թուրքիայի տնտեսությունը’