ԿՀՎ-ն հետաքրքրված է Թուրքիայում ռուսաստանցիների անշարժ գույքով

259

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսևորել այն անշարժ գույքի նկատմամբ, որ ռուսաստանցիներն ակտիվորեն ձեռք են բերում Թուրքիայում,  ու նաև սկսել են սպառնալ տեղի գործարար շրջանակներին՝ Ռուսաստանի հետ համագործակցելու բացասական հետևանքներով, ուրբաթ օրը գրել է կառավարամետ «Ենի Շաֆաք» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայում ԿՀՎ ռեզիդենտը տեղական շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը «բացահայտ սպառնացել է» նրանց այն բանի համար, որ այդ երկրում վերջին ամիսներին աճել են ռուսաստանցի քաղաքացիների բնակարաններ գնելու դեպքերը։

«Ենի Շաֆաքը» նշում է, որ Ռուսաստանի հետ կապված Թուրքիայում ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների ակտիվությունն ուղեկցվում է ԱՄՆ վարչակազմի ճնշումների աճով Անկարայի նկատմամբ։ Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օգոստոսի 22-ին Թուրքիայի խոշորագույն գործարար միավորմանը՝ Արդյունաբերողների և ձեռներեցների միությանը նամակ է ուղարկել՝ նախազգուշացնելով Ռուսաստանի հետ համագործակցելու հետևանքների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ․ Բենզեման՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը«Չելսին» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Արսեն Զախարյանի համար